Լուսնի խավարում 2016թ. մարտի 23-ին. աստղագուշակների և էքստրասենսների զգուշացումները


01:20 , 22 մարտ, 2016

168.am–ը գրում է.

Լուսնի խավարումը շատ կարևոր բնական երևույթ է: Մոտ ժամանակ այն տեղի կունենա 2016թ. մարտի 22-ին և իհարկե կազդի տրամադրության և հաջողության վրա:
Ինչ բան է լուսնի խավարումը:

Լուսնի խավարումը, ըստ աստղագիտական չափանիշների, բավականին հաճախ հանդիպող բնական երևույթ է, որի ժամանակ Արեգակը, Երկիրը և Լուսինը մի շարքում են լինում: Արեգակը լույսը գցում է Երկրի վրա, իսկ մեր մոլորակը ստվեր է ստեղծում, որն էլ ընկնում է Լուսնի վրա: Գիշերային ժամերին դա շատ հետաքրքիր տեսարան է. Լուսինը կարող է ընդունել նարնջագույն, դեղին կամ նույնիսկ կարմիր գույն:

Աստղագուշակների և էքստրասենսների կարծիքը:

Այս տարվա նման առաջին երևույթը տեղի կունենա 2016թ. մարտի 23-ին: Լուսինն այդ օրը գտնվելու է Կշեռքի ազդեցության տակ` գտնվելով Երկրի կիսաստվերում: Այդ օրը, ըստ լուսնային օրացույցի, այնքան էլ բարեհաջող չէ, իսկ խավարումը կխորացնի այդ փաստը: Աստղագուշակները վստահ են, որ այդ օրը շատ արտասովոր բաներ կկատարվեն:

Լուսնային խավարումները, ըստ իրենց ավանդության, շոշափում են միայն մարդկային փոխհարաբերությունների ոլորտը: Կշեռքը, իհարկե, կօգնի ստաբիլացնել իրավիճակը, բայց մյուս կողմից, այն առաջին տեղում կդնի էմոցիաները: Դա նշանակում է, որ մարդիկ կվարվեն միայն այնպես, ինչպես իրենց է հարմար: Այդ օրը միանգամայն հնարավոր են դավաճանությունները, վեճերը, կոնֆլիկտները, ընդ որում, նույնիսկ ամենամոտ մարդկանց հետ:

Զգույշ եղեք, քանի որ այդ օրը լիալուսին է սպասվում: Լիալուսինը ծնում է իմպուլսիվություն, երբ մարդկանց ղեկավարում են զգացմունքները և գայթակղությունը: Ոչ մի դեպքում մի տրվեք Ձեր էմոցիաներին, պայքարեք դրանց դեմ յուրաքանչյուր մեթոդներով, այլապես Ձեզ անհաջողություն է սպասվում:

Էքստրասենսները հաճախ են Լուսնի խավարումը անվանում չար ուժերի ժամանակ: Լիալուսինը, ուժեղացնում է Լուսնի էներգետիկան մի քանի անգամ, այնպես որ Ձեզ մոտ պահեք պաշտպաիչ թալիսմանները: Մաքսիմալ զգույշ եղեք օտար մարդկանցից, մի ընունեք նվերներ և մի մտեք կոնֆլիկտի մեջ: Այդ օրը Ձեր զգուշությունը կարող է փրկել այն ամենը, ինչը թանկ է Ձեզ համար: