Ներկա պահին կարող եմ ազատ խոսել 6 լեզուներով. Հենրիխ Մխիթարյան


00:48 , 22 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Դորտմունտի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական Gazzetta dello Sport պարբերականին, որը հետաքրքրվել է ֆուտբոլիստի կարիերայի ապագայով:

Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը։ 

Հիշեցնելով, որ իտալական «Յուվենտուսը» մտադրություն ուներ ձեռք բերելու Մխիթարյանին դեռևս 2013-ին,  պարբերականն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ 2017-ին, երբ ավարտվի գերմանական թիմի հետ կնքած պայմանագրի ժամկետը:

«Քանի՞ լեզվով եմ խոսում: Անշուշտ հայերեն, հետո  անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն և գերմաներեն: Կլինի՞ արդյոք իտալերենը հաջորդ լեզուն, չգիտեմ, հնարավոր է:

Երբ 19 տարեկան էի, մոտ էի Կիևոյի հետ պայմանագիր կնքելուն: Կմիանա՞մ մի օր «Յուվենտուսին». այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է
», - պատասխանել է Մխիթարյանը լրագրողի հարցին: