Ստամբուլում ֆուտբոլային դերբին ահաբեկչության սպառնալիքի պատճառով հետաձգվել է


00:32 , 22 մարտ, 2016

stambul futbolAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում ահաբեկչության պահպանվող սպառնալիքի պայմաններում հետաձգվել է ֆուտբոլի ստամբուլյան դերբին՝ «Գալաթասարայ»-«Ֆեներբահչե» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 20-ի երեկոյան:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ֆուտբոլային հանդիպման հետաձգման մասին հատարարել է Ստամբուլի նահանգապետարանը: Նահանգապետարանից տեղեկացրել են, որ հետախուզական մտահոգիչ տվյալներ ունեն ֆուտբոլային հանդիպման ժամանակ հնարավոր ահաբեկչության վերաբերյալ, հետևաբար բանակցելով ֆուտբոլային ակումբների հետ՝ խաղը հետաձգելու մասին որոշում են կայացրել: Այս որոշումից հետո մարզադաշտում արդեն իսկ հավաքված երկրպագուները դուրս են հրավիրվել այդտեղից, իսկ ֆուտբոլային ակումբները դաշտ չեն էլ ժամանել:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ առաջիկայում կհայտնեն, թե երբ տեղի կունենա ստամբուլյան դերբին: