Անահիտ Սիմոնյանը՝ «Balmain»-ի հավաքածուի հետ նմանությունների մասին


00:00 , 22 մարտ, 2016

Մենք ունենք էսքիզներ, մոդելավորողներ, որոնք ապացուցում են` մենք չենք կրկնօրինակում. Անահիտ Սիմոնյանը՝ «Balmain»-ի հավաքածուի հետ նմանությունների մասինLife.panorama.am-ը գրում է.

Անահիտ Սիմոնյանին կրկին մեղադրում են կրկնօրինակման մեջ, այս անգամ զուգահեռները տարվում են աշխարհահռչակ նորաձեւության կենտրոն «Balmain»-ի գարուն-ամառ հավաքածուի հետ:

Ըստ տարածված հրապարակման՝

«Երբ Անահիտ Սիմոնյանը հայերեն տառերով շապիկների հավաքածուն արեց, դա շատերին զարմացրեց: Անահիտն էլ համարեց, որ նմանը չունեցող բան է ստեղծել: Բայց կարճ ժամանակ հետո, պարզ դարձավ, որ նա «թխել» է Բեսսարիոնիից. ի դեպ  դա նրա 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուն էր: Այս անգամ էլ նա մեղադրվում է «թխելու» մեջ, իսկ ոգեշնչման աղբյուրը «Բալմանիի» գարուն-ամառ 2016 հավաքածուն է: Երևի մտածում էր, սա էլ կմարսի, բայց ցավոք ոչ»:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով մեր զրույցի սկզբում նախ փորձեց ճշտել, թե որ զգեստների մասին  է խոսքը, ապա նկատեց.

«Նման բան չկա, բայց մի բան պետք է հասկանալ՝ ամբողջ աշխարհում թրենդները նույնն են, հետեւաբար տարբեր նորաձեւության տներ կարող են հետեւել այդ թրենդներին ու այդպիսով նմանություններ ունենալ, այդ առումով համաշխարահային բրենդներն են անգամ իրար նման զգեստներ ստեղծում: Օրինակ՝ այս տարի շատ նորաձեւ են ծոփքերը, ճաղավանդակները ու շատ նորմալ է, որ դրանք տեղ գտնեն եւ իմ զգեստներում, եւ «Balmain»-ի, եւ այլ բրենդների հավաքածուներում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ