Նյու Յորքի միլիոնատերերն ուզում են ավելի շատ հարկ վճարել


22:48 , 21 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Յորք նահանգի ավելի քան 40 միլիոնատեր դիմել են նահանգապետ Էնդրյու Կուոմոյին և օրենսդիրներին՝ խնդրելով բարձրացնել հարկերը հարուստների համար: Նրանք կարծում են, որ այդ քայլը կօգնի աղքատության և քայքայվող ենթակառուցվածքների դեմ պայքարին: Այս մասին գրում է  Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:

«Որպես Նյու-Յորքի բնակիչներ, ովքեր ներդրում են կատարել նահանգի զարգացման մեջ և շահույթ են ստացել աճող տնտեսությունից, մենք հնարավորություն և պարտականություն ունենք վճարել արդար մասնաբաժին: Մենք կարող են ավելի բարձր հարկեր վճարել»,- ասված է նրան նամակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ