Բարաք Օբաման Կուբայում հանդիպել է Ռաուլ Կաստրոյին


21:32 , 21 մարտ, 2016

obama kastroAraratnews.am-ը գրում է.

Հավանայում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում Հեղափոխության պալատում, որը երկրի խորհրդարանի նստավայրն է:

Բանակցությունների մեկնարկից առաջ Օբաման ծաղկեպսակ է դրել Կուբայի անկախության պայքարի հերոս Խոսե Մարտիի հուշարձանին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Կաստրոյի հետ հանդիպմանը մտադիր է խոսել Կուբայում խոսքի եւ հավաքների ազատության խնդրի շուրջ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Օբաման երկօրյա պաշտոնական այցով Կուբա է ժամանել նախօրեին: Սա ամերիկյան ղեկավարի՝ Կուբա կատարած առաջին այցն է 88 տարվա ընթացքում: Բազմաթիվ լրագրողներ նշում են, որ Օբամայի այցն ԱՄՆ-Կուբա հարաբերություններում շրջադարձային է: