Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ. քաղաքապետ


20:19 , 21 մարտ, 2016

Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ. քաղաքապետBarometer.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ կազմվել է 1արձանագրություն:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

Վարչական շրջանների աշխատակազմերի և գյուղմթերքի շուկաների սեփականատերերի ու վարձակալների հետ ավելի ակտիվ համագործակցեք, որպեսզի փորձենք բացօթյա առևտուր իրականացնող անձանց ուղղորդել դեպի շուկաներ: Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան աջակցություն”, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:      

 
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 40 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները: