Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիրի հետ


20:20 , 21 մարտ, 2016

PUTIN_RUSOAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ Ալ Թանիի հետ։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Կատարի Էմիրը բարձր է գնահատել Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը այդ երկրից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասի դուրսբերման որոշման զարգացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը բանակցությունների ընթացքում ընդգծել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։