Երեխային գնած կինը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման


23:52 , 21 մարտ, 2016

baby+photography+newborn+child+portrait+bournemouth+dorset+pooleAraratnews.am-ը գրում է.

Մոսկվացի կինը, որը Նիժնի Նովգորոդից համացանցի միջոցով գնել է նորածին երեխայի, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Հաղորագրության մեջ նշվում է, որ 2015 թվականին կինը համացանցի միջոցով կապ է հաստատել Նիժեգորոդյան շրջանի բնակչի հետ` երեխային գնելու նպատակով:

Հաղորդվում է, որ երեխային կինը գնել է 100 հազար ռուբլով: Երեխաին վաճառած կինը դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման: