17:52 , 21 մարտ, 2016
Դեռևս մարտի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսանյութին , որը վերաբերում է մարտի 8-ին Գորիս քաղաքում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի ու մի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու միջադեպին:
Հիշեցնենք, որ Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի: