A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում


17:46 , 21 մարտ, 2016

A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնումNewmag.am-ը գրում է.

Ո՞ր համարի միկրոավտոբուսն է Ավանից հասնում Աբովյան փողոց: Նյարդային վարորդներին և անցորդներին հարցուփորձ անելու փոխարեն՝ կարող եք դիմել A2B Transport հավելվածին: Այն օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել տրանսպորտային երթուղիների որոնման հարցում:

Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և  միկրոավտոբուսների համարները և երթուղիները:

Երևանում գտնվող զբոսաշրջիկների, հյուրերի և մարզերից եկած ուսանողների համար  հավելվածը հասարակական տրանսպորտի մոբայլ ուղեցույց է:  Նշելով ուղղությունը հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է ցանկալի տրանսպորտային միջոցի համարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ