15:56 , 21 մարտ, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 22-23-ը Ժնևում տեղի կունենա Վրաստանի անվտանգության վերաբերյալ միջազգային բանակցությունների հերթական՝ 35-րդ փուլը։ Վրաստանի՝ քաղաքացիական հաշտեցման ու իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Քետևան Ցիխելաշվիլին ղեկավարելու է հումանիտար հարցերով հանդիպումը։
Ցիխելաշվիլին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են օկուպացիոն գծի միջոցով մարդկանց ազատ տեղաշարժը, Աբխազիայի Գալի շրջանում վրացերենի ուսումնասիրման հարցը, գյուղատնտեսությանը, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր։