15:30 , 21 մարտ, 2016
Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ստացել է Ստամբուլում իրականացված վերջին ահաբեկչության տեղանքի տեսախցիկների տվյալները։ Դրանք վկայել են, որ մահապարտ ահաբեկիչը հարձակումը պլանավորել է իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ նրանց հետևելով այն ժամանակ, երբ նրանք դուրս են եկել հյուրանոցից։
Ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ ահաբեկիչ Մեհմեթ Օզթյուրքը Բեշիքթաշի շրջանում սկսել է հետևել է իսրայելցիներին, ուր եղել է նրանց հյուրանոցը, և նրանց սկսել է սպասել Իսթիքլյալ պողոտայում, ուր նրանք նախաճաշել են։
Երբ իսրայելցիները դուրս են եկել ռեստորանից, ահաբեկիչը մոտեցել է նրանց և պայթեցրել է իրեն։ Դրա հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 36 մարդ։ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Օզթյուրքը կապված է ԴԱԻՇ-ի հետ։