15:18 , 21 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի դերասանուհի և ռեժիսոր Գալինա Վոլչեկը: Հաղորդվում է, որ վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչպես նաև թոքաբորբ, հաղորդում է LifeNews-ը:
Հաղորդվում է, որ բժիշկները Վոլչեկի մոտ մի շարք առողջական խնդիրներ են հայտնաբերել` այդ թվում՝ հիպերտոնիկ հիվանդություն: Դերասանաուհու վիճակը գնահատվում է ծանր:
Այնուամենայնիվ, համաձան Interfaks-ի տեղեկությունների` Վոլչեկը տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբի կասկածանքով, ինչը գրիպի բարդացում կարող է լինել:
82-ամյա դերասանուհին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: