15:12 , 21 մարտ, 2016
Rareearth-ի փոխանցմամբ՝ շատերը կարծում են, որ լիթիումային մարտկոցների պոտենցիալն արդեն իսկ սպառված է։ Բացի դրանից՝ այդպիսի մարտկոցները մի շարք թերություններ ունեն, մասնավորապես, կարող են շահագործման ընթացքում այրվել։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են էներգիա ստանալու ավելի անվտանգ և ոչ տոքսիկ եղանակ։ Նրանք մշակել են քիմիական էներգիան էլեկտրականի վերածելու նոր տեխնոլոգիա։ Դրա համաձայն՝ ապագայում iPhone-ը կկարողանա աշխատել շաքարով։ Գիտնականները կարծում են, որ շաքարի այրման դեպքում առաջացած ջերմությունը լիովին բավարար կլինի էլեկտրական հոսանք ստանալու համար։