Financial Times. ԵՄ քաղաքական առաջնորդները վաճառեցին իրենց հոգիները


14:20 , 21 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԵՄ քաղաքական առաջնորդները պարզապես «վաճառեցին իրենց հոգիները», որպեսզի հնարավորություն ստանան ներգաղթյալների հարցով Թուրքիայի հետ ստորագրել «վանող» և «բավական թույլ» համաձայնագիր: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում է «Financial Times» պարբերականում հրապարակված հոդվածում:

Նշենք, որ անցյալ ուրբաթ ԵՄ-ն և Թուրքիան համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ մարտի 20-ից Հունաստան անցնող բոլոր անօրինական ներգաղթյալները կվերադարձվեն Թուրքիա: Սիրիայից ամեն մի անօրինական ներգաթյալի փոխարեն, որը կվերադարձվի Թուրքիա, ԵՄ-ն Թուրքիայի գործող ճամբարներից կընդունի միջազգային պաշտպանության կարիք ունեցող մեկ սիրիացի փախստականի:

«Այդ օրը ԵՄ-ն ոչ միայն վաճառեց իր հոգին, այլև բավական թույլ գործարք կնքեց»,- նշվում է հոդվածում:

Հեղինակը հատուկ ուշադրություն է հրավիրում այս հարցում պաշտոնական Անկարայի գործադրած ջանքերի և նրան արված զիջումների անհամապատասխանության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ