Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է


12:38 , 21 մարտ, 2016

62771ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ  Գալուստ Սահակյանը գտնվում էր կարճատև արձակուրդում, որն անցկացում էր արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը անցել է նաև բժշկական հետազոտություն: