04:37 , 21 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ Հալք Հոգանը դատարանի որոշմամբ 115 մլն դոլարի փոխհատուցում կստանա Gawker Media ընկերությունից, որն առանց դերասանի համաձայնության հրապարակել է նրա մասնակցությամբ սեքս տեսագրությունը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 2 շաբաթ տևած դատավարության արդյունքում որոշվել է, որ վերոհիշյալ ընկերությունը խախտել է Հոգանի անձնական կյանքի իրավունքը` հրապարակելով սկանդալային տեսագրությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է 62-ամյա դերասանը սիրաբանում իր ընկերոջ կնոջ հետ: