Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը վաճառել են իրենց երազանքի տունը և պատրաստվում են բաժանվել


03:54 , 21 մարտ, 2016

Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում նրանց որդու ծնվելուց հետո: Ասում են, որ ամուսնու տարօրինակ արարքները զայրացնում են հեռուստաաստղին, հայտնում է dress-code.com.ua-ն:

Լուրերի համար հիմք է ծառայել այն փաստը, որ զույգը վաճառել է իրենց երազանքի տունը շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով` ընդամենը 18 միլիոն դոլարով:
Աստղային զույգի երկրպագուները տարակուսանքի մեջ են. մի՞թե դա նրանց բաժանման սկիզբն է: Ներքին աղբյուրները հայտնում են, որ ներկայումս Քիմի և Քանյեի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Բացի դրանից`Քարդաշյանը այլևս չի կրում իր ամուսնական մատանին, առանց որի նախկինում նա տնից դուրս չէր գալիս: