Այսօր Առաքելական եկեղեցում նշվում է Ծաղկազարդը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին


11:35 , 20 մարտ, 2016

Այսօր ծաղկազարդ է. Ծաղկազարդի տոնը: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Տերն այսօր Երուսաղեմ գալով՝ դնում է Իր փրկագործության սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ: Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Երեխաներին եկեղեցի տարեք...