23:56 , 19 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Նա ընդհանուր հավաքել է 137.35 միավոր։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ճապոնուհի Մարին Հոնդան՝ 192.92 միավորով։