19:48 , 19 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մոսկվայում շարունակվողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջատարներ Լեւոն Արոնյանըեւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը ոչ ոքիով բաժանվեցին 7-րդ տուրում: Հայկական շախմատի առաջատարը խաղում էր սեւերով, իսկ պարտիան ավարտվեց 31-րդ քայլում:
Արոնյանը եւ Կարյակինը 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ կեսական միավոր գերազանցում են լավագույն եռյակը եզրափակող աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ:
Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)