18:49 , 19 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
The Telegraph բրիտանական թերթը անսովոր համաշխարհային տեսարժան վայրերի ցուցակում է ներառել նաեւ էրմիտաժի կատուներին:
Թանգարանային կատուները պահպանում են Էրմիտաժի գանձերը կրծողներից: Էրմիտաժում կա 70 կատու:
Պատկերասրահներում կատուներ պահելու ավանդույթը խախտվել էր միայն Լենինգրադի շրջափակման ժամանակ: Հայրենական պատերազմի ավարտից հետո կատուների թիվը հասավ մի քանի տասնյակի:
Ավելի վաղ թանգարանի ղեկավարությունը գրանցել էր «Էրմիտաժային կատու» ապրանքանիշը: