Իտալացի քաղաքական գործիչ. Եվրոպան ֆինանսավորում է ԻՊ-ին ֆինանսավորող Թուրքիային


16:38 , 19 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը ինքնսպանություն է: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել իտալական «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին:

Վերջինիս խոսքով՝ համաձայնագիրը լիովին հակասում է մարդկային բանականությանը:

«Եվրոպան, Մերկելը և Ռենցին ընկրկեցին Թուրքիայի շանտաժին: Մեզ ներգաղթյալներով հեղեղելու սպառնալիքի տակ թուրքերը տուն են վերադառնում 3 միլիարդ եվրոյով և Եվրոպա մուտք գործելու խոստումով»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Մատեո Սալվինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ