Թուրքական լրատվամիջոցներին արգելել են Ստամբուլի ահաբեկչության մասին մանրամասներ հրապարակել


16:00 , 19 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության լուսաբանումները: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Թուրքիայի հեռուստատեսության ու ռադիոյի բարձրագույն խորհուրդն արգելել է դեպքի վայրից  ուղիղ եթերի հեռարձակումը: Արգելել են ցուցադրել նաև զոհերի մարմինները:

Լրատվամիջոցը նշում է, որ նման սահմանփակումներ Թուրքիայում կիրառվեցին նաև Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ ժամանակ օգտատերերին արգելեցին սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր  հրապարակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ