Ճապոնիայում ծաղկել են սակուրաները


15:12 , 19 մարտ, 2016

Цветение розовой сакуры. ФотоAraratnews.am-ը գրում է.

Ճապոնիայի Ֆուկուոկա և Նագոյա քաղաքներում սովորականից տաք եղանակի պատճառով սակուրաները ծաղկել են ժամանակից շուտ, հաղորդում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ ծաղկման գագաթնակետը կլինի 7-10 օր հետո, ինչից հետո ծաղկի թերթիկները կսկսեն թափվել:

Համաձայն ավանդույթի` սակուրայի ծաղկելուց հետո ճապոնացիներն իրենց աշխատակիցների և ընկերների հետ գոնե մեկ անգամ պիկնիկ են կազմակերպում ծաղկած ծառերի տակ:

Ավանդույթն այնքան տարածված է. որ քաղաքներում երբեմն դժվար է լինում ազատ սակուրայի ծառ գտնել: