Մերկել. Միգրանտների արտաքսումը Թուրքիա կսկսվի ապրիլի 4-ից


13:57 , 19 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Անկարայի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում ապրիլի 4-ից կսկսվի ապօրինի միգրանտների արտաքսումը Հունաստանից դեպի Թուրքիա: Դա կվերաբերի այն միգրանտներին, ովքեր ապօրինի կերպով փետրվարի 20-ից կժամանեն հունական կղզիներ: Այս մասին «Deutsche Welle»-իփոխանցմամբ, նա հայտարարել է ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ՝ Բրյուսելում: 

Մերկելը նաև նշել է, որ ապօրինի միգրանտների արտաքսմանը զուգահեռ  կսկսվի իրականացվել Թուրքիայի տարածքից սիրիացի փախստականների օրինական ընդունման ծրագիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ