Մեքսիկայում գրիպի համաճարակ է


13:16 , 19 մարտ, 2016

Araratnews.am-ը գրում է.

Մեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել, հաղորդում է Korrespondent-ը:

Հաղորդվում է նաև, որ մահացությունների ընդհանուր թիվը 2015թ. հոկտեմբերից ի վեր հասել է 277-ի, որից 204-ը խոզի գրիպի դեպք է եղել:

Մահացությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Խալիսկո, Սինալոա նահանգներում, Մեխիկո նահանգում, Վերակրուսում և Ներքին Կալիֆոռնիայում: