12:44 , 19 մարտ, 2016
«Բարսելոնա»-ի տրանսֆերային հանձնաժողովի անդամ Արիեդո Բրայդան իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ գրանդեր, իսկ Բրայդան չի բացառում, որ կիսապաշտպանը կարող է կատալոնական ակումբ տեղափոխվել:
«Պոգբան անշուշտ կտեղափոխվի եվրոպական որևէ գրանդ, չնայած արդեն խաղում է այդպիսի թիմում: Եթե նա լքի «Յուվենտուս»-ը, ապա, կարծում եմ, կտեղափոխվի «Բարսելոնա», ՊՍԺ կամ«Մանչեսթեր Սիթի»,- AS-ը մեջբերում է Բրայդայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Պոգբայի ծառայություններով է հետաքրքրված Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: