Նադալն ու Ջոկովիչը միմյանց դեմ կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար


12:12 , 19 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Ինդիանա Ուելսի կիսաեզրափակչում միմյանց կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը:

Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 7:6 (7:2), 7:6 (7:2) հաշվով առավելության է հասել Ժո Ուիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ, իսկ Նադալը պարտության է մատնել Կեի Նիսիկորիին: