Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռը վայրէջքի ժամանակ թևով հարվածել է թռիչքուղուն


10:14 , 19 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Դոնի Ռոստովում, վայրէջքի ժամանակ թևով հարվածել է թռիչքուղուն, սկսել է քանդվել և այրվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը: Ինքնաթիռը 2-րդ անգամ է փորձել վայրէջք կատարել վատ եղանակի պատճառով, փոխանցում է meduza.io-ն:

 

Միևնույն ժամանակ, անանուն աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պոչի հատվածում դիպել է գետնին։ 

 

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց 250-300 մ հեռավորության վրա:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածների մարմինները։ Արտակարգ ծառայություններում աղբյուրները հայտնում են, որ որոշ մարմիններ ուժեղ այրվել են:

 

Ռոստովում մարտի 20-ը կհայտարարվի սգո օր, հայտնել է նահանգապետը: