Angry Birds խաղի կերպարը դարձել է «ՄԱԿ-ի պատվավոր դեսպան»


09:25 , 19 մարտ, 2016

1779044Հանրահայտ Angry Birds խաղի և դրա մոտիվներով մուլտֆիլմի կերպարը դարձել է շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ հատուկ արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում: Angry Birds Happy Planet արշավի մեկնարկը տվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա «ՄԱԿ-ի պատվավորի դեսպանի» կերպարին հագցրել է Կարմիր (Red) ժապավեն:

«Angry Birds-ն ամբողջ աշխարհում զվարճացրել է միլիոնավոր մարդկանց, և այժմ նրանք դարձան մասը, որն այս աշխարհն ավելի լավը կդարձնի»,- նշել է Պան Գի Մունը:

Արշավին մասնակցելու համար պետք է հրապարակել գրառումներ ու լուսանկարներ #AngryBirdsHappyPlanet հեշթեգով՝ արտադրանքը կրկնակի մշակումից օգտագործելուց կամ հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո: