Եգիպտական բանտից ազատ է արձակվել Ալ-Քաիդայի առաջնորդի եղբայրը


06:27 , 19 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրիի եղբայրը` Մոհամեդ ալ-Զավահիրին  ազատ է արձակվել, գրում է arabnews.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ Մոհամեդ ալ-Զավահիրին ազատ է արձակվել բանտում երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Վերջինս մեղադրվում էր ահաբեկչական խմբավորում ստեղծելու կոչերի մեջ: