00:32 , 19 մարտ, 2016
Մարտի 19-25-ը Դինամո ՄՀԿ-ում-ում տեղի կունենա ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 220 մարզիկներ Հայաստանի 8 մարզերից, Արցախից եւ Երեւանից: Վաղը՝ մարտի 19-ին տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը, իսկ մարտի 20-ին՝ ժամը 12:00-ից կսկսվեն նախնական փուլերի մենամարտերը:
Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան մարտի 25-ին,-հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: