Լավրովն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի գործընկերների հետ քննարկել է Վրաստանի հետ սահմանի անվտանգության հարցեր


00:24 , 19 մարտ, 2016

140225-lavrov-620a_d92361e6acdf51eef0b6ae6172b70c6cAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի եւ Հարավային Օսիայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուրատ Ջիոեւի հետ քննարկել է Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանների անվտանգության ամրապնդման հետ կապված հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել սահմանների անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանում մարդասիրական համագործակցությանը, Ժնեւի գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցերի: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Չիրիբկան եւ Ջիոեւը գլխավորում են Անդրկովկասում անվտանգության եւ կայունության հարցերով Ժնեւի քննարկումներում իրենց երկրների պատվիրակությունները: Երկխոսության հերթական փուլը նախանշված է մարտի 22-23-ին: