Ամազոնի ջունգլիներում հայտնաբերել են աշխարհի ամենաերկար օձին


23:19 , 18 մարտ, 2016

maxresdefaultAraratnews.am-ը գրում է.

BBC-ի նոր փաստագրական ֆիլմում հեռուստադիտողին կներկայացվի «աշխարհում ամենաերկար օձին»: Նա գերազանցում է 5 մետր երկարությունն ու ապրում Ամազոնի ջունգլիներում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Գորդոն Բյուքենենը կներկայացնի «Ցեղերը, գիշատիչներն ու ես» մինի սերիալի առաջին մասը BBC-ի եթերում մարտի 20-ին: Այնտեղ նա աբորիգեն վոարանի ցեղի հետ մասնակցում է անակոնդաների որսին:

Այդ վտանգավոր օձը, համաձայն աբորիգենների հավատալիքների, իրեն բռնածներին հսկայական հոգևոր ուժ է տալիս: Հսկայական անակոնդան համարվում է ամենաերկար օձը աշխարհում: