23:04 , 18 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ժնևում ընթացող սիրիական ճգնաժամին վերաբերող բանակցությունների կողմ հանդիսացող սիրիական ընդդիմության խոսնակներից Սալիմ ալ-Մուսլաթը հայտարարել է, որ սիրիացի փախստականները կվերադառնան տուն, երբ բանակցությունները հաջող ավարտ ունենան և անվտանգ լինի:
«Մենք գնահատում ենք այլ երկրների կողմից սիրիացի փախստականների ընդունումը, սակայն նրանց ներկայությունը այդ երկրներում ժամանակավոր է: Նրանք կվերադառնան հայրենիք, երբ տեսնեն անվտանգ Սիրիա»,- ասել է Սալիմ ալ-Մուսլաթը: