20:18 , 18 մարտ, 2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի կոչին.
«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ-ն պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ն ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»,- ասվում է հայտարարությունում: