Թուրքիայում գերմանական դպրոցները եւ դիվանագիտական առաքելությունները փակ կլինեն հանգստյան օրերին


20:08 , 18 մարտ, 2016

shtanmayerAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները եւ դպրոցները փակ կլինեն հանգստյան օրերին, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

«Երեկ մենք որոշել ենք Ստամբուլում Գերմանիայի դեսպանատունը եւ գլխավոր հյուպատոսարանը փակ թողնել անվտանգության սպառնալիքի հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով», — հայտնել է արտգործնախարարը:

Նրա խոսքով, Գերմանիայի իշխանությունները ճգնաժամային կոմիտե են ստեղծել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության վերաբերյալ տեղեկությունների գնահատման համար: