17:12 , 18 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Շվեյցարական Նյոնում կայացել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Դորտմունդի "Բորուսսիան", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կհանդիպի անգլիական "Լիվերպուլին":
Վիճակահանության արդյունքներով քառորդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը.
Եվրոպայի լիգա. քառորդ եզրափակիչ.
"Բրագա" (Պորտուգալիա) - "Շախտյոր" (Ուկրաինա)
"Վիլյառեալ" (Իսպանիա) - "Սպարտա" (Չեխիա)
"Ատլետիկ" (Իսպանիա) - "Սևիլյա" (Իսպանիա)
"Բորուսիա" Դ (Գերմանիա) - "Լիվերպուլ" (Անգլիա)
Նշենք, որ առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 7-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 14-ին: