Russia Today (RT) անգլալեզու հեռուստաընկերության լրագրողը պնդել է, որ թուրքական բանակը իսկական սպանդ է իրականացնում


20:00 , 18 մարտ, 2016
Russia Today (RT) անգլիալեզու հեռուստաընկերության լրագրողը կոչով դիմել է ՄԱԿ-ին Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում հետաքննություն անցկացնելու համար: Լրագրողը պնդել է, որ երկրի հարավ-արևելյան շրջաններում իսկական սպանդ է իրականացնում թուրքական բանակը, արդեն զոհ են գնացել հարյուր հազարավոր անմեղ մարդիկ: