Անվճար վիրահատություններ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար


23:56 , 15 հունվար, 2013

«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողների կողմից, իր հերթական բարեգործական ծրագրի շրջանակներում թիվ 2 Համալսարանական կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբան - օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Արարատ Արտյոմի Նազանյանի հետ համատեղ նախաձեռնում է կատարել անվճար վիրահատություններ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար: Նման խնդիրներով երեխաների մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով` 091-95-50-95 կամ կապվել մեզ հետ մեր պաշտոնական կայքի միջոցով: