14:50 , 18 մարտ, 2016
ԵՄ-ն ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջ կչեղարկի վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար՝ ասվում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի հայտարարության նախագծում, որին ծանոթացել է RIA Novosti-ն։
«Վիզային ազատականացման ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը կարագացվի բոոր անդամ երկրների կողմից՝ ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջ Թուրքիայի քաղաքացիների հանդեպ վիզային պահանջները հանելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում նշվում է, որ Թուրքիային դրա համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մնացյալ պահանջների իրականացման համար, որպեսզի Եվրահանձնաժողովն ապրիլի վերջին գնահատման ժամանակ անի համապատասխան առաջարկ, որի հիման վրա Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը կկարողանան ընդունել վերջնական որոշում։