14:00 , 18 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը հանդես է գալիս ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման օգտին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության ականավոր ներկայացուցիչ, լեյբորիստների «ստվերային» կառավարության արտաքին գործերի նախարար Հիլարի Բեռնը:
Վերջինս նշել է, որ ի տարբերություն ներկայումս գործող կառավարության, Լեյբորիստական կուսակցությունը համակարծիք է երկրի համար նման կարևորագույն նշանակություն ունեցող հարցում:
«Լեյբորիստական կուսակցությունը միասնական է ԵՄ կազմում Մեծ Բիրտանիայի պահպանման հարցում, այն պարագայում, երբ պահպանողական կուսակցությունում այս հարցով առկա են լրջագույն տարաձայնություններ»,- հայտարարել է Բեռնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ