Չեմպիոնների լիգան էլիտար մրցաշար է. Ռայան Գիգզ


11:20 , 18 մարտ, 2016

Ryan_Giggs_2894785b«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգզը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը էլիտար մրցաշար է:

«Ափսոս, որ մենք չենք շարունակում ելույթները Չեմպիոնների լիգայում: Զգում ենք դրա կարիքը: Ցանկանում ենք առնչություն ունենալ մրցաշարի հետ:

Չեմպիոնների լիգան էլիտար մրցաշար է: Ֆուտբոլիստի կարգավիճակում ցանկանում ես ընդունել այդ մարտահրավերը, իսկ մարզչի կարգավիճակում ցանկանում ես մրցակցել աշխարհի լավագույն մարզիչների հետ»,- Daily Mail-ը մեջբերում է Գիգզի խոսքերը: