Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում սաստիկ քամիներ են


11:04 , 18 մարտ, 2016

91d1866a03cd0f9c8b10d3ec5c88b0a8Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: