Արցախում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է մահացել


10:00 , 18 մարտ, 2016

zinvor1Նախօրեին ժամը 17:30-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: