10 հետաքրքիր փաստ Վիետնամի մասին


21:15 , 15 հունվար, 2013

Անդրադառնանք Հնդկաչինի երկրներից եւս մեկին՝ Վիետնամին

 1. «Վիետնամ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «Վիետների երկիր հարավում», առաջին անգամ օգտագործել է բանաստեղծ Նգուեն Բին Կխիեմը իր «Չանգ Չինի մարգարեությունը» գրքում, XVI դարում: Այսօր երկրի լրիվ անվանումն է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

2. Նախկինում Վիետնամը եղել է Ֆրանսիայի գաղութը, անկախություն է ստացել միայն 1954թ.: ԱՄՆ-ն Վիետնամի անկախությունը ընդունեց միայն 1995թ.:

3. 2008թ. ամերիկյան «The Forbes» հանդեսը հրատարակեց ամենալավ խոհանոց ունեցող երկրների ցուցակը, որտեղ Վիետնամը գրավում էր 3-րդ տեղը: Վիետնամական խոհանոցը հայտնի է իր ինքնատիպությամբ եւ յուրահատկությամբ, ինչպես նաեւ այն օգտակար է առողջության համար:

4. Երկրի պետական լեզուն վիետնամերենն է, սակայն մեծ տարածում ունեն նաեւ անգլերենը, ֆրանսերենը եւ չինարենը: Վիետնամցիների մոտ 80%-ը անիմիզմի հետեւորդ է, որը իրենից ներկայացնում է դաոսիզմի, բուդդիզմի եւ կոնֆուցիականության խառնուրդ:

5.Վիետնամում կա ազգային սպորտաձեւ, որը կոչվում է տակրավ: Կոպիտ ասած՝ տակրավը վոլեյբոլն է ոտքերով: Ամեն տարի Վիետնամում անցկացվում է տակրավի առաջնություն: Տակրավ խաղում են նաեւ Լաոսում, Թաիլանդում, Մյանմարում եւ Կամբոջայում:

6. Երկրի մայրաքաղաքն է Հանոյը, որի անունը թանգմանաբար նշանակում է «Քաղաք գետերի միջեւ»: Հանոյում ապրում է մոտ 6,4 մլն. մարդ:

7. 2009թ. Դանանգ քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ քարանձավը:

8. Վիետնամական Ամանորը կոնկրետ ամսաթիվ չունի, տոնակատարության օրը կախված է լուսնային «Տետ» օրացույցից:

9. Վիետնամը  բրնձի արտահանման ծավալներով աշխարհում գրավում է երկրորդ տեղը:

10. Վիետնամի գլխավոր տեսարժան վայրը նախկին մայրաքաղաք Խյուեն է, որը հայտնի է իր գեղեցիկ տաճարներով, դամբարաններով ու պալատներով: