02:56 , 18 մարտ, 2016
Ամերիկացի Բերնի Սքուիթերին պատահմամբ դեն է նետել կնոջ 400 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանին, հայտնում է Mashable-ը:
Ինչպես պատմել են Միսսուրիի բնակիչները՝ կինը մատանին թողել է խոհանոցում անձեռոցիկի վրա, իսկ ամուսինը լսելով աղբատար մեքենայի ձայնը, անձեռոցիկը նետել է դույլը և դուրս տարել աղբը:
Դրանից հետո զույգը նետվել է այն փնտրելու: Նրանք համոզել են Meridian Waste Services աշխատակիցներին զննել մոտ 10 տոննա աղբ: Աշխատակիցներից մեկը 25 րոպե անց գտել է մատանին: «Դա աշխարհում ամենալավ զգացումն էր` գտնել այդ մատանին և վերադարձնել»,- ասել է նա:
