Ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարելի է կազմել որպես գրքույկ, որպեսզի կաշառված ընտրողն իր հետ դուրս չտանի քվեաթերթիկները


19:10 , 17 մարտ, 2016
Մեր Հերիքը հիշել է ամերիկյան փորձը (մի անգամ եղել է այնտեղ) ու մտածել, որ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարելի է կազմել որպես գրքույկ (սթեքլերով կապել), որպեսզի քվեարկելուց հետո կաշառված ընտրողը իր հետ դուրս չտանի չընտրված քաղաքական ուժերի քվեաթերթիկները՝ պատվիրատուին ցույց տալու որպես հրահանգի կատարման փաստ: Պետությունն էլ կազատվի լրացուցիչ 2000-ից 6000 արկղ ընտրատեղամասում տեղադրելու ծախսից, որոնց մեջ, ըստ ընտրական օրենսգրքի նախագծի, պետք է նետվեն չընտրված ուժերի քվեաթերթիկները: Ես կառաջարկեի «գրքույկի» վրա ավելացնել սև գույնի մեկ լրացուցիչ էջ, որպեսզի չերևա, թե որ ուժին է ձայն տվել ընտրողը՝ միաժամանակ նրան ազատելով քվեարկված քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ու ծրարով դակելու անիմաստ ու ժամանակ խլող (հիշենք հազիվ քայլող ու դողացող մատներով ծերերին) գործողությունից՝ պետության համար էլ խնայելով ծրարի գումարը: